Ֆրանսիայում վերջին 20 տարում առաջին անգամ կթանկանա ամենաշատ վաճառվող ապրանքը

Ֆրանսիայի ամենաշատ վաճառվող ապրանքը՝ Cristaline խմելու ջուրը, 20 տարվա մեջ առաջին անգամ կթանկանա։ BFM հեռուստաալիքը երեքշաբթի հայտնել է, որ առաջիկա օրերին արժեքը կբարձրանա, գրում է ТАССը։
 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Cristaline-ի վեց 1,5 լիտրանոց շշերի փաթեթը ներկայումս արժե միջինը 1 եվրո: Սպառման մասնագետ Օլիվիե Դովերն ասել է, որ գինը կբարձրանա մոտ 10%-ով։
 

Cristaline ջրի գնի վերջին բարձրացումը տեղի է ունեցել, երբ 2002 թվականին ֆրանսիական արժույթը ֆրանկից փոխվեց եվրոյի։ Դրանից հետո գինը կարողացավ պահպանել նույն մակարդակը գործարանների արտադրողականության բարձրացման և աղբյուրների քանակի ավելացման, որոնցից ջուր է արդյունահանվում, ինչպես նաև շշի պատրաստման համար օգտագործվող պլաստիկի քանակի նվազման շնորհիվ: Սակայն նավթի գների աճով պլաստիկի ինքնարժեքը թանկացել է 39%-ով։ Աճել են նաև տրանսպորտային ծախսերը աղբյուրների, գործարանների և մանրածախ առևտրի կետերի միջև:
 

BFM-ի գնահատականների համաձայն՝ Ֆրանսիայում վայրկյանում վաճառվում է  միջինը ավելի քան յոթ տուփ Cristaline ջուր:

Քաղաքականություն