Լեհաստանն անցնում է Ուկրաինայի արևմտյան տարածքները զավթելուն․ Պատրուշև

 Լեհաստանն, ըստ ամենայնի, անցնում է Ուկրաինայի արևմտյան տարածքները զավթելուն, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլ Պատրուշևը՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ։

 

«Կիևի վարչակարգի այսպես կոչված «արևնտյան գործընկերները» նույնպես դեմ չեն ստեղծված իրավիճակն իրենց շահերին ծառայեցնելուն և հատուկ ծրագրեր ունեն՝ առնչվող ուկրաինական տարածքներին։ Դրա վառ օրինակը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցն էր Կիև, ինչպես նաև նրա հայտարարությունը, որ լեհ-ուկրաինական սահման շուտով այլևս չի լինի»,- Պատրուշևի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։

 

«Ըստ ամենայնի, Լեհաստանն արդեն անցնում է Ուկրաինայի արևմտյան տարածքները զավթելուն ուղղված գործողություններին»,- եզրահանգել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Քաղաքականություն