Քննարկվում է ՕՊԵԿ + գործարքին Ռուսաստանի մասնակցության հնարավոր դադարեցման հարցը. The Wall Street Journal

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) որոշ երկրներ քննարկում են նավթի արդյունահանման վերաբերյալ ՕՊԵԿ + գործարքին Ռուսաստանի մասնակցության հնարավոր դադարեցման հարցը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Այս մասին գրում է Газета-ն:
 

Ըստ աղբյուրների՝ նման միջոց է դիտարկվում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների և Եվրամիության կողմից ռուսական նավթի մասնակի արգելքի պատճառով։ Կազմակերպությունը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները թույլ չեն տալիս վերջինիս ավելի շատ վառելիք արտադրել։
 

Ավելի վաղ կազմակերպությունը հաստատել էր, որ OPEC +-ի անդամները հունիսին կշարունակեն ավելացնել նավթի արդյունահանումը նախատեսված օրական 432 հազար բարելով։

Քաղաքականություն