Արագածոտնում ոստիկանները ձիուն տեղափոխել են «պլաշչադկա», բերման են ենթարկվել մի խումբ օշականցիներ

Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկնության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արտաշավան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Փարպի համայնքի բնակչին  պատկանող ձին։ Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և մայիսի 27-ին Օշական գյուղից անասնագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Նորիկ Բաքոյանին և 44-ամյա Հարություն Կոշեցյանին։  Ոստիկանները հայտնաբերել են նաև ԳԱԶ 33021 մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բեռնված է եղել գողացված ձին։ 

 

Պարզվել է նաև, որ գողությունը կատարվել է Արտաշավան համայնքի վարչական տարածքում գտնվող սարից, և տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ձին արժե 150 հազար դրամ։ Ավտոմեքենան ձիու հետ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո ձին հանձնվել է տիրոջը։ 

Քաղաքականություն