«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք»․ ՏԿԵ նախարար վատ և լավ լուր հայտնեց

 «Հյուսիս-հարավի հետ կապված ունենք մեծ խնդիր։ Այն է, որ տարիներ անց, այսքան քննարկված ու այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված»,- այսօր՝ ԱԺ-ում Բյուջե-2021-ի կատարողականը ներկայացնելիս նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

 

«Սա վատ լուրն էր, լավ լուրն էլ այն է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում բավական ակտիվ աշխատանք կա տարբեր տրանծքների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կիլոմետր ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանշին էր։ Այս տարի, կարծում եմ, այդ ցուցանիշը կգերազանցենք»,- նշեց նախարարը:

Քաղաքականություն