«Իշխանության երազանքն էր ԱԺ-ում նման ընդդիմություն ունենալ»․ Սուրենյանց

 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. 

 

«Գործող իշխանության երազանքն էր ԱԺ-ում նման ընդդիմություն ունենալ։ Ալեն Սիմոնյանը երեկ խոսում էր ԱԺ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հնարավորության մասին։ Ֆորմալ առումով` իշխանությունն ունի նման հնարավորություն։


Բայց ես կարծում եմ` քաղաքական տեսանկյունից, դա առնվազն անիմաստ մի քայլ է։
Նախ, որևէ պատգամավորի գործունեության գնահատական պետք է տա ընտրողը, իսկ դրա ճանապարհն ընտրություններն են ու այս հարցում այլ մեխանիզմների օգտագործումը կարող է վատ քաղաքական նախադեպ ստեղծել։


Եվ հետո` չկա որևէ երաշխիք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների համամասնական ցուցակի ավելի ստորին հորիզոնականում գտնվողները, որոնք կփոխարինեն այսօր պատգամավոր իրենց գործընկերներին, քաղաքական ու մասնագիտական ավելի լավ որակներով են օժտված։
Կարծում եմ` հակառակը։
Գործող իշխանության երազանքն էր ԱԺ-ում նման ընդդիմություն ունենալ, ու հիմա պետք չէ տեսարաններ սարքել»։

Քաղաքականություն