«Լիսկայի, Սաշիկի, նրանց որդիների հայտնվելը Ֆրանսիայի հրապարակում մեծ նվեր է Փաշինյանին»․ Հոխիկյան

 Միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրառում․ «Լիսկայի (Սուրիկ Խաչատրյանի), Սաշիկի (Ալեքսանդր Սարգսյան), նրանց որդիների, կեղտոտ անցյալով ևս մի քանի հոգու հայտնվելը Ֆրանսիայի հրապարակում մեծ նվեր է Նիկոլ Փաշինյանին։ 

Եվ այստեղ տրամաբանությունը երկու տարբերակ է թողնում. 

1. Փողոց դուրս եկած ընդդիմությունը ճիշտ չի պատկերացնում այդ անձանց նկատմամբ հանրային հակակրանքը։ 
2. Փողոց դուրս եկած ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք ձգտում են ամեն կերպ տապալել շարժումը և գուցե համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Դժվար չէ նշածս անձանց կամ նրանց տերերին հասկացնել, որ դրանք չերևան հանրության աչքին ու չգրգռեն մարդկանց զայրույթը։ Ի վերջո, շատ ժամանակ չի անցել։ Բոլորը հիշում են Լիսկաների ու Սաշիկների վարքը, իսկ Փաշինյանի պոպուլիստական քարոզչությունը կարողանում է օգտվել առիթից։ Առիթ մի տվեք։ 

Ամեն դեպքում ես մեր մտահոգ հայրենակիցներին խնդրում եմ հաշվի չառնել նշածս անձանց ներկայությունը և պայքարի մեջ լինել ոչ թե նրանց, այլ երկրի, պետականության համար»։

Քաղաքականություն