ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանի արձանի գլուխը Վանաձորի Հայքի հրապարակում է․ Համբարյան

 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկար է հրապարակել և գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը Վանաձորի Հայքի հրապարակում է: 
 

Auroranews.am-ը կապ հաստատեց Իջևանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Լիա Ճաղարյանի հետ՝  տեղեկանալու, թե ինչ վիճակում արձանը։ 

Խոսնակը նշեց, որ արձանը նորմալ վիճակում է, կամգուն։ Նա նաև նշեց, որ այդ արձանը պահ տված չէ համայնքին, այլ տեղեկությունների համար պետք է կապվել քանդակագործի հետ։

 

Գյումրիի համայնքապետարանի հետ կապ հաստատվել չհաջողվեց։

 

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Երկիր.am-ը գրել էր, որ մայիսի 12-ի գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: 

Ըստ լրատվականի տեղեկությունների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) ծածկել է արձանը: 

 

Հաղորդվում է, որ վարչապետի արձանի գլխատման արդեն 3 դեպք է գրանցվել, որից հետո վերականգնվել է։ 

Ըստ Համբարյանի՝ արձանի գլուխն Հայքի հրապարակում

Արձանի վնասումը՝ մայիսին

 

 

Քաղաքականություն