Մայրուղիներում կշեռքներ կտեղադրվեն՝ ավտոմեքենաների բեռները ստուգելու համար․ Սանոսյան

 Կառավարությունը մտադիր է մայրուղիներում կշեռքներ տեղադրել՝ ավտոմեքենաների բեռները ստուգելու համար։ Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

Այսպես, նրա խոսքով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն՝ երկիրն ունի անիվի առանցքի թույլատրելի առավելագույն ծանրաբեռնվածություն՝ 12 տոննա։ Գերծանրաբեռնվածության դեպքում ճանապարհային ծածկույթը սկսում է փչանալ: Հարցն, իհարկե, արդիական է բեռնատարների, այլ ոչ թե սովորական մարդատար մեքենաների համար։ «Սակայն ակնհայտ է, որ երբ վարորդը բարձում է բեռնատարը, գիտի, որ գերբեռնվածության մասին։ Այսինքն՝ նման խախտումները կատարվում են գիտակցաբար եւ, իհարկե, մասնավոր ընկերությունների տնօրենների ու սեփականատերերի ցուցումով»,- պարզաբանեց Սանոսյանը։

 

Նրանք, ինչպես նշեց նախարարը, այս կերպ ցանկանում են գումար խնայել, որպեսզի հավելյալ երթ չկատարեն։ Այնուամենայնիվ, նրանց խնայողությունների համար ստիպված են լինում բոլորը վճարել:

«Ճանապարհները, այդ թվում՝ նոր վերանորոգվածները, քայքայվում են։ Բանը հասնում է կուրիոզների: Նման խախտումներ անում են անգամ ասֆալտ արտադրող գործարանները, երբ տեղափոխում են իրենց արտադրանքը։ Այսինքն՝ մի ձեռքով պետական փողերով ճանապարհն են նորոգում, մյուսով իրենք են քանդում»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

 

Նախարարը, սրա հետ կապված, ասաց, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի համար հանրապետություն են բերվել մի քանի շարժական կշեռքներ։ Դրանք կարող են տեղադրվել տարբեր ճանապարհների վրա։

«Մեր ծրագրերում կա նաեւ ստացիոնար կշեռքների տեղադրումը։ Երկու դեպքում էլ մեքենաները կարելի է կշռել շարժման ընթացքում: Այսինքն՝ վարորդները ստիպված չեն լինի մտնել ինչ-որ հատուկ հատկացված տարածք։ Մեր երկրում ճանապարհների նկատմամբ վերաբերմունքի մշակույթ է պետք ձեւավորել։ Բայց եթե ոմանք այլ լեզու չեն հասկանում, բացի ստուգումներից ու տուգանքներից, ապա ստիպված ենք տուգանել»,- զգուշացրեց Սանոսյանը։

 

Հիշեցնենք, որ մեծ բեռներով ֆուռերի հիմնական մասը Իրանից է գալիս։

Քաղաքականություն