Որ հասցեներում վաղը ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ վաղը վթարային ջրանջատում կլինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:

 

««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- գրում է լրատվամիջոցը:

Քաղաքականություն