Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքը կքննվի դռնբաց․ Կարին Տոնոյան

 Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանություն կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը դատավոր Կարեն Բիշարյանի որոշմամբ այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։ Այս մասին ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդման ենթարկելու պահանջով բողոքը Վերաքննիչ դատարանը որոշել էր քննել դռնփակ ռեժիմով։ Բողոքը ներկայացրած փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջնորդել էին բողոքի քննությունն անցկացնել դռնբաց ռեժիմով, սակայն դատարանը միջնորդությունը լսելուց հետո առանց որեւէ դիրքորոշում հայտնելու հետաձգել է նիստը։ Այդ ընթացքում դատարանի բակում էին հավաքվել զոհվածների ծնողները, հույս ունենալով, որ դատարանն այսօր կբավարարի բողոքաբերների միջնորդությունը։ Բողոքի քննությունը հետաձգելու որոշումը ծնողներին վրդովվեցրել է, եւ նրանք գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ՝ հանդիպելու խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Լսելով ծնողների դժգոհությունները՝ Ջհանգիրյանը նշել էր, որ այդ հարցը լուծում կստանա։

 

Քաղաքականություն