ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոմբասում զոհված երեխաների մասին տեսանյութ է ցուցադրվել Մոսկվայում՝ ԱՄՆ դեսպանատան պատին

 Ակտիվիստները Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բողոքի ակցիա են անցկացրել։

 

Նրանք ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա Դոնբասում զոհված երեխաների մասին տեսագրություն են ցուցադրել` ցանկանալով միջազգային հանրության հիշեցնել, որ հենց ԱՄՆ–ն է երկար տարիներ հովանավորում Ուկրաինայի իշխանությանը, այդ իսկ պատճառով նրանք են պատասխանատվություն կրում Դոնբասում զոհվածների համար։

 

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։

Քաղաքականություն