ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ քցեք ձեր բերանն ու ձգեք, գո՛րծ արեք»․ զոհվածի ծնողը՝ ՔԿ ներկայացուցչին

 Ինչպես արդեն հայտնել ենք, զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են ՔԿ-ի մոտ և պահանջում են, հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։

 

Քիչ առաջ ՔԿ աշխատակիցը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ Քյարամյանն այս պահին ՔԿ-ում չէ։ Նա նշեց, որ ՔԿ նախագահը միշտ ընդունել է ծնողներին, հանդիպել յուրաքանչյուրի հետ։

 

«Ընդունելը քիչ ա, գո՛րծ արեք, էս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ քցեք ձեր բերանն ու ձգեք, ամոթ ունեցեք ու էս հարցին լուծում տվեք»,- ասաց ծնողներից մեկը։

Քաղաքականություն