ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները ծաղիկներ նվիրեցին ընդդիմադիրների երթի մասնակից երեխաներին

 Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առաջ «Դիմադրության» շարժման երթը, որին մասնակցում են կանայք եւ երեխաներ, հասավ Հանրապետության հրապարակ: Այստեղ ոստիկանական մեքենաները զարդարված էին փուչիկներով:

 

Կարմիր բերետավորները սկսեցին ծաղիկներ նվիրել երթում գտնվող երեխաներին:

Կառավարության շենքի դիմաց երեխաները կավիճով գրեցին՝ «Նիկոլ դավաճան», նաեւ նկարեցին Արցախի դրոշը:

Կառավարության մուտքի մոտ թստիկանները շղթա են կազմել: Երեխաները կառավարության շենքի մոտ օդ բաց թողեցին իրենց ձեռքի փուչիկները:

Քաղաքականություն