Ուկրաինայից հայտարարում են Պուշիլինի վիրավորման մասին․ Պուշիլինի վարչակազմն արձագանքել է

 Ուկրաինայում հայտնել են, որ Լիմանում վիրավորվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության  ղեկավար Դենիս Պուշիլինը։

Այս մասին հայտարարել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Անտոն Գերաշչենկոյի և Վիկտոր Անդրուսիվի խորհրդականները։

 

Պուշիլինի վարչակազմն իր հերթին ապատեղեկատվություն է որակել Դոնեցկի ղեկավարի վիրավորվելու մասին տեղեկությունը։ Ավելի վաղ էլ ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեսանյութ էր հրապարակել Պուշիլինի մասնակցությամբ։ Վերջինս ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի և Մարիուպոլի միջև քույրավորման պայմանագրի ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 1-ին Մարիուպոլի ֆիլհարմոնիայի շենքում։

Քաղաքականություն