Առանց մեկնաբանության․ Արայիկ Հարությունյանը Երեւանում հանդիպել է Փաշինյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չի հերքում, որ Արցախի նախագահ Հարությունյանը Երևանում է և հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ, բայց խուսափում է մեկնաբանություններից։ 

Տեղեկացնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամանել է Հայաստան և խիստ գաղտնիության պայամններում, Կառավարության շենքում հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։ 

Հանդիպման առիթը, ըստ նույն աղբյուրների, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած մարդաշատ հանրահավաք էր, որտեղ արցախցիները «Նիկոլ դավաճան» վանկարկումներով շրջել են ողջ քաղաքում, ինչպես նաև՝ Փաշինյանին խնդրահարույց են թվացել հանրահավաքի ընթացքում Արցախի պաշտպանության առնչությամբ հնչած ելույթներն ու կոչերը: 

«Փաստինֆո»-ն տեղեկությունը փորձեց ճշտել Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանաեսյանից, որը հարցմանն ի պատասխան միայն նշել է՝ առանց մեկնաբանությունների։ 

Թե ինչո՞վ է պայմանավորված Արցախի նախագահ Հարությունյանի Հայաստան կատարված այցերի գաղտնիությունը, և ինչո՞ւ վերջինիսի խոսնակը չի ցանկանում պատասխանել՝ հանդիպե՞լ է նա արդյո՞ք այսօր վարչապետ Փաշինյանի հետ, դժվար է կռահել։

Քաղաքականություն