ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճիշտ է, իմ ազգականն է. ՄԻՊ-ը` աղմկահարույց բաց դասի մասին

 «Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի ազգային առանձնահատկությունների, պատմության, պատմական հարաբերությունների ու նաև խոհանոցի վերաբերյալ տեղեկություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սևանի 4-րդ դպրոցում անցակցված բաց դասին, ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

 

«Ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը, պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է»,- նշեց նա։

 

«Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք խոհանոցը պիտի ներգրավված լինի կրթական ծրագրերում կամ ուսումնական պրոցեսի ընթացքում ուսուցիչն ինքնավարության ինչպիսի սահմաններ ունի, էս հարցի հասցեատերը, կարծում եմ, կրթության նախարարությունն է»,- նկատեց ՄԻՊ-ը։

Քաղաքականություն