ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդապետը, ով կյանքի մեծ մասը սարերում է ապրել, ո՞նց բնակարանի ծախսերը կհոգա․ վարչապետ

Կառավարությունն այսօր ընդունեց նախագիծ, որի համաձայն ռազմաուսումնական հաստատություն ընդունված ու ավարտած արդեն սպային ավարտելու պահին հատկացվելու է պետական բնակարան։  Ինչպես նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, սպան կարող է բնակարանն օգտագործել ինչպես ուզենա՝ բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, քանի չի ստանում լիարժեք սեփականության իրավունք։ 

Փաշինյանի խոսքերով, սպան կարող է բնակարան ստանալ օրինակ Երևանում, սակայն ծառայության անցնի Վանաձորում, այդ դեպքում կարող է Երևանում ստացած բնակարանը վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել իր համար։ 

«20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է սեփականության իրավունք, բնակարանը դառնում է լիարժեք իր սեփականությունը, որը կարող է ցանկացած ձևով տնօրինել։ Եթե, Աստված չանի, հաշմանդամություն լինի, կամ սպան զոհվի, բնակարանն ընտանիքը կստանա որպես լիարժեք սեփականություն։ Ծրագիրը տարածվելու է այս տարվանից ռազմաուսումնասկան հաստատություն ընդունված կուրսանտերի վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Քաղաքականություն