17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել․ մանրամասներ. MediaHub

17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։ Հարազատները նշել են, որ աղջիկը, ըստ իրենց կասկածների, նման քայլի է դիմել անձնական խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է MediaHub-ը:
 

Իջևանի տարբեր քաղաքացիներ մեր աղբյուրի խոսքով՝ նշել են, որ աղջիկը նախապես օրեր առաջ ջնջել է իր սոցիալական բոլոր էջերը։ Տվյալի առնչությամբ՝ MediaHub-ը կապ հաստատեց քննչական կոմիտե՝ որևէ տեղեկություն իմանալու նպատակով, որտեղից մեզ հայտնեցին, որ արձանագրվել է նման դեպք․
 

«Աղջիկն ինքնասպան է եղել՝ կախվելով իրենց տան կտուրում։ Հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով։ Աղջիկը գրություն չի թողել»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
 

Նշենք, որ աղջիկը սովորում էր ավագ դպրոցում և հաջորդ տարի ավարտելու էր դպրոցը։

Քաղաքականություն