«Բուժեցին, ծնողական խնամք և ջերմություն տվեցին». ո՞ւր է տեղափոխվել Դեբեդից դուրս բերված փոքրիկը

 Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին Դեբեդ գետում  հայտնված 2-ամյա Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն:

 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ողջ անձնակազմին:

 

«Մեկ ամսից ավելի է մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն»,- նշված է Դերձյանի գրառման մեջ:

Նշենք, որ ապրիլի 25-ին մոր կողմից Դեբեդ գետը նետված փոքրիկ Արևիկը  ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ  առկա էին որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Փոքրիկի մայրը կալանքի տակ է:

Քաղաքականություն