ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնում ենք կառավարության առանձնատուն». Սաղաթելյան

Կառավարության շենքը շրջափակած ընդդիմադիրները երթով գնում են կառավարական առանձնատուն։ Այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` ազդարարելով երթի մեկնարկը։

 

«Գնում ենք կառավարության առանձնատուն` կրկին մեր հարցի հետևից։ Ասում ենք` մի՛ փախիր, Նիկո՛լ, դուրս արի և ժողովրդի գլխավոր հարցին պատասխանիր։ Հակառակ դեպքում, դավաճա՛ն, հեռացի՛ր»,– ասաց Սաղաթելյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի քան 2.30 ժամ ընդդիմադիրները շրջափակել էին ՀՀ կառավարության մուտքերը:

 

Ավելւ վաղ հայտնել էինք` ժամը 16։00-ին նախանշված ԱԺ արտահերթ նիստը քվորում չլինելու պատճառով հետաձգվեց 4 ժամով։ Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` գրանցումը մնում է բաց ու շարունակվում մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։

4 ժամ անց քվորում չապահովելու դեպքում նիստը մեխանիկորեն հայտարարվում է չկայացած։ 4 ժամը լրանում է 20։00-ին։

Քաղաքականություն