Հայ և ադրբեջանցի երիտասարդները հաջորդ շաբաթ կհանդիպեն. Զաքարի Գրոս

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ուրբաթ օրը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում կկայանա խաղաղ գործընթացին մասնակցելու նպատակով ադրբեջանցի և հայ երիտասարդների ներկայացուցիչների հանդիպումը։

«Ադրբեջանի երիտասարդության տասը ներկայացուցիչներ հունիսի 6-10-ը կայցելեն Ստրասբուրգ։ Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը մասնակցությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպմանը»,- ասել է դեսպանը։

Քաղաքականություն