Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել , որ «եղան բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»:

 

«Մենք կառավարական ամառանոցի մոտ մեր պահանջը ներկայացնելուց հետո ուզում էինք գնալ Ազգային ժողովի մոտ, այնուհետև Ֆրանսիայի հրապարակ։ Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում եղավ բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»,- ասել  է նա:

 

Իր խոսքով՝ նախօրոք հայտարարել էին, որ որևէ շենքի վրա հարձակում չի լինելու։
 

«Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, իրենց պահում էին սանձարձակ, ծեծում, բռնություն գործադրում։ Կան բերման ենթարկվածներ, տուժածներ»,- ասել է նա։

Քաղաքականություն