Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում. փոխոստիկանապետը լուսաձայնային նռնակներ են կիրառել

Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում: Այդ պատճառով էլ կիրառվել են հատուկ միջոցներ։ Այս մասին ասել է ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ խոսելով ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառման մասին: 

 

«Խաղաղ ակցիա չէր»,- նշել է փոխոստիկանապետը։ 
 

Իշխան Սաղաթելյանը պահանջել է ոստիկաններից հեռանալ ճանապարհից և թույլ տալ շարունակել երթը։ Ոստիկանները պահանջել են՝ մի քիչ հետ գնա ժողովուրդը, իրենք էլ ճանապարհ կբացեն։
 

Հիշեցնենք, որ կառավարության ամառանոցների մոտ  խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
 

Ոստիկանների ու քաղաքացիների միջև սկսվեց բախում։ Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոց։ 

Քաղաքականություն