ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մինչ մենք «խաղաղության դարաշրջան» ենք բացում...». Հայրապետյանը թուրք-ադրբեջանական զորավարժությունով է կիսվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. 

 

«Եվ մինչ մենք «խաղաղության դարաշրջան» ենք բացում մեր հակառակորդները շարունակում են զորավարժություններ իրականացնել: Սրանք կադրեր են Իզմիրում տեղի ունեցող «Էֆես–2022» զորավարժություններից, որին մասնակցում են նաև Ադրբեջանի հատուկ նշանակության զինված ուժերի ներկայացուցիչները: 


Հիշեցնեմ, որ մայիսի 21֊ին Կարսում տեղի էին ունենում «Հեյդար Ալիև–2022» թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները»։

Քաղաքականություն