Ադրբեջանում արգելափակել են РИА Новости-ին՝ Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո

Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «РИА новости» լրատվական գործակալությունը․ կայքն արգելափակվել է երեկ երեկոյան։

Հիշեցնենք, որ երեկ «РИА новости»-ն Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ ընդհարձակ հարցազրույց էր հրապարակել, որից ժամեր անց ադրբեջանական բռնապետությունում արգելափակվել է ռուսական նշված լրատվամիջոցի հասանելիությունը։ Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ 

 

Լրատվամիջոցը  հաստատում է, որ արգելափակման պատճառը բացառապես լարտվամիջոցին Արտակ Բեգլարյանի տված հարցազրույցն էր և առանձնապես այն, որ ռուսական մեդիադաշտի առաջատար լրատվամիջոցը մի քանի անգամ օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը։

 

Ադրբեջանական ԱՊԱ-ն, մասնավորապես, գրել է․ «Լրատվական գործակալությունը հերթական անգամ կասկածի տակ է դրել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ժամանակավորապես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքը անվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Արտակ Բեգլարյանին՝ պետական նախարար»։

 

РИА Новости-ի այս քայլն Ադրբեջանում արժանացել է կտրուկ բողոքի։ Որոշ լրատվամիջոցներ կոչ են արել համարժեք արձագանքել այս քայլին՝ արգելափակելով РИА Новости-ն, ինչպես նաև ադրբեջանական Sputnik գործակալությունը։

 

«Այն, ինչ ռուսական պետական գործակալությունը տարածում է՝ ուղղված Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը», քարոզում է «անջատողական տրամադրություններ», չի համապատասխանում երկու երկրների եղբայրական հարաբերությունների ոգուն և ըստ այդմ՝ լուրջ ափսոսանք է առաջացնում։ «РИА новости»-ի այդ «սադրիչ» հայտարարությունների տարածումը ստվերում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ռուսաստանի ջանքերը»,-ասված է օկուպանտ Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն