Բայդենը Մասկին քննադատության համար «ուղարկել» է Լուսին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին մաղթել է «երջանիկ ճանապարհորդություն» դեպի Լուսին։ Այսպես է արձագանքել ԱՄՆ առաջնորդը երկրի տնտեսության անմխիթար վիճակի մասին Մասկի խոսքերին։

Ավելի վաղ Մասկը քննադատել էր Ամերիկայի տնտեսական իրավիճակը և կասկածել երկրի հաջող ապագայի վրա, գրում է Pravda.ru-ն։

«Թույլ տվեք ասել ձեզ. մինչ Իլոն Մասկը խոսում է այս մասին, Ford-ը մեծացնում է ներդրումները: Նախկին Chrysler, այժմ՝ Stellantis  կորպորացիան, նույնպես մեծացնում է ներդրումները էլեկտրական մեքենաների ոլորտում: Եվ ուրեմն ամենայն բարիք նրան դեպի Լուսին թռչելիս»,- ասել է Բայդենը ճեպազրույցում։

Քաղաքականություն