Երևանի առանձին հատվածներում անձրև կտեղա․ ինչ եղանակ է սպասվում

Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո կարճատև անձրև կգա, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը` նշելով, որ անձրևը կուղեկցվի ամպրոպով։ 


Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 
Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում (+38)։ 


Երևանի առանձին հատվածներում անձրև կտեղա երեկոյան ժամերին։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35, գիշերը` 18-20 աստիճան տաքության սահմանում։

Քաղաքականություն