Ինչպես հայտարարել է նախագահ Բայդենը, մեր նպատակը պարզ է․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վստահեցնում է, որ Արևմուտքը չի ձգտում ձգձգել ռազմական գործողություններ Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին ավարտել հատուկ ռազմական գործողություն իրականացնել այս երկրում։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում նախագահ Պուտինին անհապաղ դադարեցնել այս հակամարտությունը և բոլոր տառապանքներն ու համաշխարհային ցնցումները, որոնք առաջացրել է իր ընտրած պատերազմը։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն ձգտում երկարացնել այս պատերազմը՝ Ռուսաստանին վնաս պատճառելու համար», - ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:

Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն «ահռելի հարգանք է տածում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ» և նրանց որպես թշնամի չի տեսնում և արժանի ապագա է մաղթում։

Միաժամանակ Բլինկենն ընդգծում է ԱՄՆ-ի ցանկությունը՝ փորձել ուժեղացնել Ուկրաինայի ռազմական ներուժը։

«Ինչպես հայտարարել է նախագահ Բայդենը, մեր նպատակը պարզ է. Միացյալ Նահանգները ցանկանում է ունենալ ժողովրդավար, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա՝ ապագա ագրեսիայից զսպելու և պաշտպանելու միջոցներով», - ասվում է հայտարարության մեջ։

Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, կօգնի նրան պաշտպանել «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», «վերակառուցել այս պատերազմի ավարտից հետո»։

«Ուկրաինան կհաղթի»,- հայտարարել է պետքարտուղարը։
 

Քաղաքականություն