Մենք խոսել ենք առնվազն հարյուր ժամ․ Մակրոնը՝ Պուտինի հետ զրույցների մասին

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ընդհանուր տևողությունը վեց ամիսների ընթացքում կազմել է 100 ժամ։ Այդ մասին ուրբաթ օրը տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը։

«Մենք խոսել ենք առնվազն հարյուր ժամ»,- ասել է Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է, այդ իսկ պատճառով ես այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել դրան»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով, «արդեն դժվար է հաշվել, թե դեկտեմբերից ի վեր քանի խոսակցություն է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։

«Մենք խոսել ենք առնվազն հարյուր ժամ»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով չի թաքցրել այդ բանակցությունները։

Քաղաքականություն