ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում քիմիական գործարան է պայթել

Հնդկաստանի Հապուրի շրջանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել 20-ը:

Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ըստ նրա՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի խումբ մարդիկ ծանր վիրավորում են ստացել:

Քաղաքականություն