Ուկրաինան խնդրում է Հնդկաստանին դառնալ իր անվտանգության երաշխավորը

Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին դառնալ իր անվտանգության երաշխավորներից մեկը, հայտնում է The Hindu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ 
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Հնդկաստանը կարող է Չինաստանի և Թուրքիայի հետ միասին դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։

 

«Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին դառնալ երկրի անվտանգության երաշխավորներից մեկը՝ մի քանի այլ երկրների հետ միասին։ Մենք նաև ակնկալում ենք, որ Հնդկաստանը ակտիվորեն կմասնակցի հետպատերազմյան շինարարությանը Ուկրաինայում, ինչպես հավելյալ հումանիտար օգնություն, դեղամիջոցներ և որոշակի տեխնիկական և ֆինանսական օգնություն»,- ասել է աղբյուրը։

 

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանություններն ու մասնավոր ընկերությունները Ուկրաինա են ուղարկել ավելի քան 230 տոննա մարդասիրական օգնություն։

 

 

Քաղաքականություն