Զոհվածի հոր շապիկը պատռել են, գցել գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ

Այսօր սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի:Այս մասին ֆեյսբուքում գրել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը․

«Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»:

 

 

Քաղաքականություն