Բաքուն և Թեհրանը միասին կշահագործեն «Շահ Դենիզ» գազի հանքավայրը

Իրանն ու Ադրբեջանը համատեղ կշահագործեն «Շահ-Դենիզ» գազային հանքավայրը։ 

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Գազային այս հանքավայրը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ Օուջին «Շահ Դենիզ» նախագծում իրանա-ադրբեջանական գործընկերությունն անվանել է լավ փորձ՝ կասպյան նավթագազային հանքավայրերում համատեղ աշխատանքների համար։

 

Նա նշել է, որ բոլոր երկրների, հատկապես՝ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական, սկզբունքային ուղղությունն է:

Քաղաքականություն