Եվրոպայում խուճապ է տիրում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Եվրոպայում խուճապ է տիրում Ուկրաինայի հակամարտության պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Մինչ մեր երկիրը 11 տարի հաջողությամբ հաղթահարում է Սիրիայից անօրինական միգրացիան, մենք խուճապ ենք տեսնում Եվրոպայում՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով: Մենք աղոթում ենք, որ աշխարհը շուտափույթ դուրս գա այն կրիտիկական շրջանից, որով անցնում է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։

 

Քաղաքականություն