Ֆրանսիացիները Մակրոնին հորդորել են լսել Պուտինին, ոչ թե Զելենսկուն

Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները համաձայնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ով ասել է, որ չի կարելի նվաստացնել Ռուսաստանին։

Ouest France թերթին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, քանի որ կգա օրը, երբ նրա հետ համագործակցությունը պետք է վերսկսվի։

 

Ֆրանսիացիները թողել են իրենց մեկնաբանությունները․

 

«Իմ կարծիքով, դա ճիշտ է, անհիմն է Ռուսաստանին նվաստացնելը, և, առաջին հերթին, շատ վտանգավոր է նրան սադրելը, ինչպես մենք անում ենք Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելով»,- իր կարծիքն է հայտնել օգտատերերից մեկը։

 

«Ավելի լավ է դաշինք կնքել Պուտինի հետ, քան Զելենսկու հետ, նա գոնե վաճառելու բան ունի և չի վիրավորում Ֆրանսիային»,- գրել է մեկնաբաններից մեկը։

 

«Ժամանակն է դադարեցնել Զելենսկուն լսելը և անել այն, ինչ բոլորը հարմար են գտնում»։

 

«Իդեալական կլիներ, եթե Ռուսաստանին չնվաստացնելու այս ցանկությունը դրսևորվեր ուկրաինական հակամարտությունից շատ առաջ և նույնիսկ Եվրոպայում Ֆրանսիայի նախագահության շրջանակներում», - եզրափակել է մեկ այլ ֆրանսիացի:

 

Քաղաքականություն