Գերմանիայում պարենային ճգնաժամ է

Գերմանական սուպերմարկետներում մակարոնեղենը, ալյուրը և այլ մթերքներն այժմ վաճառվում են մեկ անձի համար միայն մեկ տուփով։ 

Խանութի դարակներում այլուրի, մակարոնի տուփերի մոտ կա փակցված հայտարարություն, որում ասվում է․ 

«Հարգելի այցելուներ, մենք նաև պայքարում ենք մատակարարման պակասի դեմ: Ներկայումս մենք փորձում ենք վերադառնալ մեր սովորական առաքման եղանակին՝ բոլոր տիրույթներով: Մինչ այդ մենք խնդրում ենք հասկանալ, որ յուրաքանչյուր հաճախորդի համար վաճառվում է մեկ տուփ»։ 

Նաև, Բեռլինի բնակիչներից մեկը հայտնել է, որ մի շարք ապրանքների խիստ պակասի հետ մեկտեղ կառավարությունը, լրատվամիջոցների միջոցով, էլ ավելի խուճապ է առաջացնում՝ մարդկանց բացատրելով, թե ինչպես, օրինակ,  սնունդը տաքացնել առանց էլեկտրականության:

 

Քաղաքականություն