ՀՀԿ-ականները երեկվա երթին չեն մասնակցել. հարսանիք էին ամբողջ կազմով. «Հրապարակ»

«Դիմադրության շարժման» երեկվա հանրահավաքին ՀՀԿ-ականները չեն մասնակցել: Նրանք կուսակցական վերնախավով հարսանիքի էին: 

 

«Հրապարակ» թերթը տեղեկացնում է, որ ամուսնանում էին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դուստրը` Ժակլինը, և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանի որդին` Հայկը:

 

Հարսանեկան արարողությունը անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա են եղել նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ է պատճառը, որ հայրենիքի փրկության գործն երեկ մնացել էր հիմնականում «Հայաստան» դաշինքի ուսերին:

 

Թերթին ասացին, նաև որ քոչարյանական թևից հրավիրյալներ չկան:

 

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն