Ինչ է նախատեսված այսօր Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։30-ին քննարկում է լինելու՝ «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չէ: 

«Դիմադրություն» շարժման համակարգող, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր աշխատանքային օր է լինելու, իրենք պատրաստվելու են հաջորդ շաբաթ նախատեսված անհնազանդության ակցիաներին, որի մասին նախօրոք կհայտարարեն: 

 

Քաղաքականություն