ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ոչնչացվում Արևելյան Եվրոպայի երկրների կողմից մատակարարված T-72 տանկերը և այլ զրահատեխնիկա

Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է Կիևի Դառնիցկի ավտովերանորոգման գործարանում հրթիռային հարվածի հետևանքով պայթուն տեղի ունենում։ Քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ արդյունքում մեկ մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածի փաստը։ Գերատեսչությունը պնդում է, որ ոչնչացվել են Արեւելյան Եվրոպայի երկրների կողմից մատակարարվող T-72 տանկերը եւ այլ զրահատեխնիկա, որոնք տեղակայված են եղել ձեռնարկության տարածքում։

Քաղաքականություն