ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանը երկու անգամ թիկունքից հարվածում է բերման ենթարկվող քաղաքացու գլխին. փաստաբանն ահազանգում է

Քրեաիրավական գնահատականի արժանի ևս մեկ տեսագրություն, թեև վստահ եմ, որ ոչ մի ոստիկան չի կալանավորվելու, քանի որ դա մյուսներին կստիպի հրաժարվել ցուցարարներին ծեծի ենթարկելու պետական պատվերը կատարելուց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության ծառայողը  բերման ենթարկվող քաղաքացուն երկու անգամ հարվածում գլխին՝ թիկունքից:

Քաղաքականություն