Վիճաբանություն՝ Հովիկ Աբրահամյանի որդու մասնակցությամբ․ Hraparak

Երևանի Փրայմ Հոլլ ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում: Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, hraparak.am-ին հայտնել են,  որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը: 

Ռեստորանի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել: 

 

Լրագրողին հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են: Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողնել  հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին:

 

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ: Անգամ ոստիկանության ներկայությամբ ծեծկռտուքը շարունակվել է:

 

 

 

Քաղաքականություն