Իսպանական ընկերությունը հայտարարություն է տարածել առաջին հայկական արբանյակը Տիեզերք ուղարկելու վերաբերյալ

Իսպանական SATLANTIS ընկերությունը հայտարարություն է տարածել առաջին հայկական արբանյակը՝ «Ուրդանետա»-ն Տիեզերք ուղարկելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենք հպարտ են համագործակցելու Հայաստանի հետ:

 

Ընկերության տնօրեն Ժան-Ժակ Դորեյնը մասնավորապես նշել է. 

 

«Հպարտ ենք տեղափոխել Armsat-1 անունով հայտնի մեր «Ուրդանետա» արբանյակ, որն առաջին հայկական ռազմավարական արբանյակն է: Մենք կաջակցենք կառավարության որոշումներին՝ ստեղծելով աշխատատեղեր, տաղանդներ ու արտադրանք»:

 

ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:

 

«Ուրդանետա»-ն, որը ստացել է աշխատանքային ARMSAT-1 անվանումը, ունի 2մ օպտիկայի տարածքային թույլատվությունը: SATLANTIS-ից նշել են, որ հայկական կողմի հետ ունեցած համաձայնագիրը դրականորեն կազդի հայաստանյան էկոհամակարգի վրա՝ ավելացնելով ոլորտային մասնագետների ու ինժեներների թիվը:

 

Նշվում է, որ հաջող մեկնարկից հետո առաջին հայկական արբանյակը լավ վիճակում է ու պատրաստ առաջիկա 4 տարիների ընթացքում կատարելու իր աշխատանքը: Մայիսի 26-ին ARMSAT-1-ն առաջին կապն է հաստատել Երկրի հետ, արբանյակի բոլոր ենթահամակարգերն անխափան վիճակում են:

Արբանյակի առաքելության մանրամասներն ու առաջին արդյունքները ներկայացվելու են Երևանում՝ սեպտեմբերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում:

Քաղաքականություն