Նոր հասցեներ․ մանրամասներ՝ ջրանջատումների մասով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հակահրդեհային հիդրանտի տեդադրման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 7-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Տիգրան Մեծի նրբանցքի, Նար-Դոսի 1-35, Տիգրան Մեծի 18-76, Խորենացու 30-165 համարների և Գլինկա փողոցի ջրամատակարարումը: 

 

Կդադարեցվի Գ.Հասրաթյան 25-25/6 շենքերի, Չուխաջյան, Գրիգոր Զոհրապ փողոցների, Լուկաշին փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը։ 

 

Կդադարեցվի Հաղթանակ թաղամասի ջրամատակարարումը։

 

 Ս.թ. հունիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական՝ Ձախափ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Քաղաքականություն