Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է Կարապի լճում

Հունիսի 10-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ,  30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում: 

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում  է հայտնվել: 

Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկան մոտենա և մեքենան դուրս բերեն անվտանգ գոտի: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ