ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերդյանսկում հզոր պայթյուն է որոտացել

Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ Բերդյանսկում պայթյուն է որոտացել։ Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են։ Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

 

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է մեծ ծուխ։

«Տեսանյութ Բերդյանսկի պայթյունների վայրից. Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Ռոգովը Telegram-ում։

 

Ավելի ուշ քաղաքապետարանի Telegram ալիքը հայտնել է, որ Բերդյանսկի ենթակայաններից մեկում կարճ միացում է առաջացել։ Նշվում է, որ հրդեհը հանգեցրել է որոշ բնակիչների հոսանքազրկման։

 

 

 

 

 

 

Քաղաքականություն