Ի՞նչ աշխատանքներ են տարվում․ երբ կշահագործվի Ծիծեռնակաբերդի խճուղին

2-3 օրից Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն: «Նախորդ շաբաթ եղանակը անձրեւային էր, այդ է պատճառը, որ Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվող աշխատանքները ձգձգվեցին։ Բետոնապատման աշխատանքներն ավարտվել են, այսօրվանից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պատոնակատար Լեւոն Սարդարյանը։ 

 

Հիշեցնենք՝ մայիսի 20-ի վաղ առավոտյան Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում տեղի էր ունեցել մասնակի փլուզում։ Ճանապարհի վերանորոգման պատասխանատվությունը կրում է «Սահակյանշին» ընկերությունը, որն այդ հատվածի հարեւանությամբ բնակելի շենք է կառուցում։

Քաղաքականություն