Արտակարգ իրավիճակ` Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով մարզի Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով:

 

Այս պահին օպերատիվորեն ժամանել  է միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2  մարտական հաշվարկ:

 

Փրկարարներն ու գյուղապետարանի աշխատակիցները բնակիչների հետ փորձում են առուներ բացել և հեռացնել ջուրը:

Տեղեկութունը փոխանցվել է Արմավիրի մարզպետարան, որտեղից ժամանելու են պատասխանատուները:

Քաղաքականություն