Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21099 –ը. կան վիրավորներ. Shamshyan. com

Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 22-ամյա Էդգար Ս.-ի վարած BMW մակնիշի և 41-ամյա Զոհրաբ Մ.-ի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Էդգար Ս.-ն , նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղինակ Հ.-ն և Զոհրաբ Մ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Մանվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

 

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ անվահեծաններից մեկն էլ կոտրվել է: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն