ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաշքով փրկվածները. 126 ուղևորով օդանավը վայրէջք կատարելիս բռնկվել է

 Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկվել է Red Air ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին այսօր հայտնել է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ ինքնաթիռը գալիս էր Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյից։ 

Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանվել է ինքնաթիռի առջևի շասսին, ինչն էլ հավանաբար հրդեհի պատճառ է դարձել։ 

Փրկարարներն արագորեն ժամանել են վթարի վայր և մարել կրակը։
Հայտնի է, որ օդանավում 126 մարդ է եղել, բոլորն էլ ողջ են։ Երեք հոգի թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Պատահարներ